Armtimes.com-ը գրում է.

Արարատի մարզի Նոր կյանքի նախկին գյուղապետ, այժմ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայիս Աբրահամյանը եւ Նոր կյանքի մանկապարտեզի նախկին տնօրեն Քնարիկ Ամիրյանը հայտնվել են դատարանում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը դիմել էր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեր մանկապարտեզի նախկին տնօրենի եւ նախկին գյուղապետի մասնակցությամբ բացահայտված հնարավոր կեղծիքները: Համայնքի նախկին ղեկավար Մայիս Աբրահամյանի մասով քրգործ չէր հարուցվել, իսկ մանկապարտեզի նախկին տնօրեն Քնարիկ Ամիրյանի մասով հարուցվել էր: Բացի դա Քնարի Ամիրյանը գործող գյուղապետ Գարիկ Սարգսյանի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել, իսկ Սարգսյանը դիմել էր իրավապահներին՝ պահանջելով սուտ մատնության հատկանիշով քրգործ հարուցել, սակայն ոստիկանությունը քրեական գործ հարուցելը մերժել էր:

Նոր կյանքի գյուղապետը արդեն մի քանի ամիս է դատական կարգով առանձին-առանձին բողոքարկում է ոստիկանության Արարատի բաժնի կողմից կայացված երկու որոշումները: Գարիկ Սարգսյանի փաստաբան Ռուսամ Բադասյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ այսօր Վայոց ձորի եւ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Վեդի) երկու գործով էլ նիստ է կայացել: «Այսօր դատարանում քննարկվում էր քրեական գործ չհարուցելու երկու որոշում: Մեկը վերաբերվում էր ավագանու նիստերի արձանագրությունները կեղծելու եւ պաշտոնական լիազորություններն անցելու վերաբերյալ մեր հայտնած տվյալների հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվելուն: Նախորդ դատական նիստը չէր կայացել, քանի որ շահագրգիռ անձինք պետք է ներգրավվեին: Այդ դեպքում նախկին համայնքապետ Մայիս Աբրահամյանն էր, որն այսօրվա դատական նիստին ներկայացել էր, իր դիրքորոշումը հայտնեց բողոքի վերաբերյալ»,- ասաց Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ ինքը միջնորդել էր, որպեսզի դատական նիստն անցներ դռնփակ ռեժմիով: Փաստաբանն իր այս միջնորդությունը պայմանավորեց նրանով, որ եթե քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացվի, նոր քննություն ընթանա, ապա ներկայիս հնարավոր հրապարակայնությունը հետագայում կխանգարի նախաքննությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել