Սինգապուրը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է ամենաթանկ քաղաքն օտարերկրացիների ապրելու համար: Այս մասին վկայում են բրիտանական Economist Intelligence Unit (EIU) ամսագրի վերլուծական ստորաբաժանման զեկույցի՝ երկուշաբթի հրապարակված հատվածները:

Նշվում է, որ քաղաք-պետությունն «ամենաթանկ վայրն է աշխարհում ավտոմեքենա ձեռք բերելու համար, նաև երկրորդը՝ հագուստի գնով»: «Սակայն, օրինակ, տան, անձնական հիգիենայի ապրանքների, սպասարկման գնի մակարդակով Սինգապուրը համեմատաբար էժան վայր է տարածաշրջանի մյուս մեգապոլիսների համեմատ»,- ասվում է զեկույցում:

Վարկանշային ցուցակում երկրորդ տեղում Հոնկոնգն է, որին հաջորդում են Ցյուրիխը, Տոկիոն և Օսական: Ցուցակում են նաև Նյու-Յորքը, Փարիզը, որը Կոպենհագենի հետ կիսում է 10-րդ հորիզոնականը:

Զեկույցի շրջանակներում ուսումնասիրվել են 160 անուն ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ սննդամթերքի, հագուստի, տան համար ապրանքների, կոսմետիկայի, տան վարձակալության, տրանսպորտային ծախսերի, դպրոցների և մանկապարտեզների գները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել