Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարծում, որ հարկավոր է խստացնել զենքի վաճառքը Տեխասի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից հետո. հայտնում է Газета.ру-ն` CNN-ին հղումով:

«Այստեղ խնդիրը հոգեկան վիճակի մեջ է: Խոսքը զենքը կիրառելու մասին չէ»,- ասել է նա` պատասխանելով հարցին` արդյո՞ք հարկավոր չէ փոխել զենք վաճառելու կանոնները:

Երեկ զինված տղամարդը կրակահերթ է բացել Տեխասի եկեղեցիներից մեկում, ինչի հետևանքով 26 մարդ է զոհվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել