Armtimes.com-ը գրում է.

Հայաստանի 69 համայնքներում այսօր` նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենում:  Համայնքի ղեկավար եւ ավագանի են ընտրելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում, իսկ Արտաշատ, Գորիս եւ Շիրակամուտ համայնքներում համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ են։

Համայնքներից 34-ը խոշորացված համայնքներ են: Համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ (որոնցից 3-ում արտահերթ), 17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Որպես համայնքների ղեկավարների թեկնածուներ նախապես առաջադրվել էին 115 անձ, որոնցից 40-ը ինքնաբացարկ է հայտնել: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում միայն մեկ թեկնածու կա,  2 համայնքում՝ 6 թեկնածու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել