Աշտարակում ժամանակին եղել է մի երիտասարդ ունևոր քահանա, որը վաղաժամ զրկվել էր  երեցկնոջից։ Նա  կաթողիկոսից կրկին ամուսնանալու իրավունք է խնդրել։ Կաթողիկոսը, չկամենալով մերժել նրա ապօրինի խնդրանքը, մտածել է այնպես անել, որ քահանան, հասկանալով իր խնդրանքի անտեղի լինելը, հրաժարվի իր ցանկությունից։ Նա պատվիրել է նրան նախ մի եկեղեցի կառուցել, հետո ամուսնանալ։ Քահանան կատարել է նրա պատվերը,  մեծ գումար ծախսելով և ճիգ ու աշխատանք թափելով,կառուցել է Սբ. Մարիանեն։ Երբ եկեղեցին պատրաստ է եղել, նա կրկնել է իր խնդրանքը և նոր պատվեր ստացել. շրջապատել եկեղեցու բակը ամուր ու բարձր պարիսպներով և միաբանության համար խցեր կառուցել։ Քահանան կատարել է նաև այդ պատվերը և ծախսել իր ողջ կարողությունը, իսկ ինքն էլ հասակ առել, ծերացել։ Եվ երբ այդ ամենից հետո նա իրավունք է ստացել ամուսնանալու, հրաժարվել է իր ցանկությունից և ապաշխարել՝ միաբան գրվելով իր եկեղեցուն և նրա եղբայրությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել