-Հաս ջա՞ն, բարև:
-Բարև Ան ջան:
-Լսի~ր, Հաս, մի հարցով եմ զանգել, ուզում եմ բլոգ բացել, որոշել եմ կայք ունենալ, ի՞նչ ես կարծում, կարող ե՞մ:
-Դե եթե ուզում ես, ավելին` եթե որոշել ես, ուրեմն կարող ես (ժպտում եմ):
-Բայց ես համարյա ոչինչ չգիտեմ այդ ասպարեզից:
-Ոչինչ, կսովորես: ))
-Լավ, լսիր, ի՞նչ թեմաներ կգրեմ:
-Ինչ որ կարող ես:
-Դե~, որ շատերին հետաքրքիր լինի:
-Նպատակդ ո՞րն է` ունենալ շատ այցելուներ թե՞ որակով, թեկուզ նեղ շրջանակ, ուզում ես ինքդ էլ սովորե՞լ, անընդհատ աշխատել թե՞ copy-past-երով հավաքել ուրիշների գրառումները մի տեղ:
-Դե լա~վ, Հաս, էդքան մի լրջացնի, դու ինձ ասա` մարդիկ ի՞նչ են սիրում կարդալ:
-Եթե իմ կարծիքն ես ուզում իմանալ, ասեմ Ան ջան: )))
Առաջին: Եթե ուզում ես բազմաթիվ այցելուներ ունենալ, եռա բլոգդ նրանց հաճախումներից, դու պիտի գրես odnoklassnik-յան բազմապիսի թեմաներով նյութեր` նորություններ, ստատուս-չստատուսներ, լուրջ կամ կատակ, գուցե նաև ծաղրե՞ս որքան կարող ես, հավատա շատ են նաև odnoklassnik-ից "վառվածները": 
Երկրորդ: Լսում ես չէ՞: Հա, եթե ուզում ես անչափահասների մի հզոր բանակ ներխուժի քո կայք, ուրեմն 18 տարեկանից բարձր տարիքի համար նախատեսված նյութեր, ինֆորմացիա, "ռոմանտիկ" նկարներ կարող ես տեղադրել, սեռական հարաբերությունների շուրջ քննարկումներ...
-Հետո՞՞՞....
-Եթե էլի շարունակում ես շատ այցելուներ ունենալու մասին մտածել, գրիր տխուր պատմություններ նաև, որտեղ անպայման <<կյանքը դաժան է>>, <<մարդիկ սրիկաներ են>>, <<չկա ընկերություն>>, <տղեն աղջկան չհասավ>>...
-Է~ Հա~ս, լուրջ բան եմ հարցնում, ի՞նչ ես ասում:
-Հա Ան ջան, ամենակարևորը այցելուներիդ "բանակի" համար. նորությունները չմոռանաս տեղակայել բլոգումդ, հիշիր` նորությունների սիրահարներին թիվ ու քանակ չկա~, բայց իմացի ես քո բլոգ չեմ մտնի, եթե <<խորհրդիս>> հետևես... )))
-Հետաքրքիր է:
-Ցավալի է, բայց փաստ է:


-Լավ հետո՞, ախր ես ուրիշ բան եմ ուզում, որ ես էլ բլոգ վարելուց զարգանամ, առաջ գնամ, ոչ թե հակառակը լինի...
-Ուրեմն սկսի'ր, գրի'ր, խոսի'ր, եթե ասելիք ունես: Գիտե՞ս Ան, ես հասկացա, որընթերցողին գրողի միտքն է հետաքրքիր, հա, որքան էլ տարօրինակ թվա, քո սեփական կարծիքն ու տեսակետն ավելին արժեն, քան մնացած ամեն բան: 
-Իսկ եթե ես սխալ եմ մտածո՞ւմ:
-Դե այդ դեպքում կգտնվեն հաստատ քո նման <<սխալ մտածողներ>>, ու դու կրկին կունենաս քո "շրջանակը":
-Իսկ եթե ուզում եմ հայտնի լինե՞լ:
-Ուրեմն աշխատի'ր, կարդա', մշակի'ր, կատարելագործի'ր ինքդ քեզ, ունեցիր բավականաչափ գիտելիքներ, վստահ եղիր ինքդ քո մեջ, ՀԱՍՏԱՏՈւՆ դարձի'ր, նաև սխալներդ ընդունել սովորի'ր, HTML-ների մասին հոդվածներ կարդա, մի խոսքով դու սկսիր, ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, և դու արժանվույնս կգնահատվես...
-Եթե հարցեր ունենամ, կօգնե՞ս:
-Եթե կարողանամ` կօգնեմ, բայց հավատա` google-ից լավ օգնական չկա,)) տո'ւր քո հարցը, ընտրի'ր պատասխաններից ավելի հուսալին ու կարդա:
-Իսկ հիմա ի՞նչն է օրիգինալ, ինչի՞ պակաս կա հայկական բլոգոսֆերայում, ես կարո՞ղ եմ նորույթ բերել:
-Թվում է` ամեն ինչ ասված է, բայց Դո'ւ քո'նն ասա, ճանաչելով քեզ` գիտեմ, որ շուտ կգտնես քո'նը, կունենաս քո' լեզուն ու չմոռանա'ս` չապրես միայն քո ստեղծած բլոգով: Փնտրիր ուրիշները, գտիր, կարդա, սովորի'ր, կարծիքդ հայտնիր, եթե ցանկանաս և <<հոգուդ մոտ>> հեղինակներ գտնես, միայն մի պայմանով. գրիր այդ պահին ծնված միտքը, ոչ մի copy-past, իսկ եթե այնպես է ստացվել, որ ավելի տեղին է մեջբերում անել, անպայման նշիր հեղինակին, այդ ամենը թող դառնա սովորություն:
-Իսկ եթե որևէ մեկի գրառում կարդամ ու չհավանեմ, դուրս չգա ընդհանրապե՞ս...
-Այդ դեպքում ոչինչ էլ պետք չէ գրել, շարունակիր փնտրել, քո խնդիրը պիտի լինի <<լավի որոնումը>>, ոչ թե <<ցեխաջրում խաղալը>>:
-Հա~ս, իսկ եթե չընդունվե՞մ, իսկ եթե ապտակեն ու մի քանի լավ խոսքերով ինձ դուրս վռնդեն այդ ոլորտի՞ց: Ես կհուսահատվեմ...
-Եթե չընդունվես, ուրեմն հայտնվել ես ոչ ճիշտ տեղում ու ոչ ճիշտ շրջապատում: Մի բան էլ չմոռանաս. եղի'ր այն, ինչ կաս, մնա այնպիսին, ինչպիսին կաս, գրի'ր այն, ինչ զգում ես, անկեղծ եղի'ր, մնացածը ժամանակի ընթացքում, թեկուզ փոքր քայլերով, կլինի, կգտնվեն քո կարծիքը կիսողներ, կունենաս համախոհներ: Քո խնդիրը գրել սովորելու, մտքերդ ճիշտ ու տեղին արտահայտելու և Անհատականության մեջ պիտի լինի...


-Իսկ եթե այնուամենայնիվ հուսահատվե՞մ:
-Ուրեմն ամեն ինչ մի կողմ դիր ու կարդա http://myway.am/ և http://success.am/ կայքերի գրառումները հենց սկզբից, գիտեմ` հաստատ կօգնեն, ու քեզ ավելի լավ կզգաս:
-Հաս ջան հենց այսօրվանից էլ կարդամ էլի:
-Ուզում ես` կարդա:
-Լավ, գնացի կարդալու:
-Իսկ բլոգ չէիր բացելո՞ւ այսօր:
-Կբացեմ էլի...
-Մի րոպե, ամենակարևորը` չմոռանաս, որ դու նույնպես մարդ ես` բոլորի նման, ու... ամենա-ամենակարևորը` մարդիկ որքան էլ տխուր ու հուսահատ լինեն, իրենց սրտի խորքերում միշտ էլ սիրում են պոզետիվը, դրական էմոցիաները, հույով ու հավատով լի վերջաբանը:


-Հասմիկսսս, ախր էդքանի համար ժամանա~կ է պետք:
-Ա'յ դա ինձ համար էլ է դեռ չլուծված մի խնդիր, որովհետև այն գիտակցումը, որ աշխատանքն ու առօրյա հոգսերը հանած` տակը քիչ ժամանակ է մնում, արդեն խուճապի է մատնում... Բա Ան ջան, էսքան խոսալու ժամանակի փոխարեն բլոգդ բացած կլինեիր... (ծիծաղում եմ)
-Չէ', էդ դեպքում պետք չի ինձ բլոգ վարել, եթե մտերիմներիս հետ չխոսելու, ընկերներիս հետ չշփվելու գնով պիտի դա անեմ:
-Ապրես Անս, լավն ես էլի...)))
Բայց դե face կամ odno մտնելու փոխարեն ի՞նչ վատ է որ` ավելին կշահես, քան կարծում ես...
-Իսկ գրքե՞րը, իմ սիրելի զբաղմունքը... էլ ե՞րբ գիրք կարդամ:
-Քո հարցերը քո պես լավն են, զգում ե՞ս, դու արդեն զգացիր ժամանակի գինը, դա արդեն լավ սկիզբ է: Գիտե՞ս ինչ, սկսիր, դու ամեն ինչ կհասցնես: Հետևիցդ ընկնող չկա: Միայն թե, անգինս, հիշի'ր` հաճույքով պիտի անել, հաճույք զգալ ամեն անգամ կայք մտնելիս, աշխատելիս, հակառակ դեպքում, եթե ինքդ քեզ ստիպելով ես այդ ոլորտում զբաղվելու, շպրտի'ր մի կողմ:
-Հաաա~սսս, դու հաճույք ես զգում նյութ գրելի՞՞՞ս???
-Հա ջանիկս, դա էլ մի այլ կարգի հաճույք է, միայն ափսոսում եմ` բլոգի համար ավելի քիչ ազատ ժամանակ ունենալուս համար...
-Կյանքի իմաստ ա՞, ինչա՞...
-Հիմարի~կ, ինչի մեջ հոգի ես դնում, արդեն իմաստ ա...
-Հաս ջա~ն, սուրճ խմելու ընկերակից պետք չի՞:
-Վա~յ, ուզում ես գա՞լ, արի~, էլ ո՞ւր էինք էսքան հեռախոսով խոսում:
-Դե չհասցրի ասեմ...
-Իսկ ժամանա՞կը:
-Գրողի ծոցը թող գնա ժամանակը, հատկապես որ վաղվա <<օրվա դասի պլանը>> գրել եմ: Տաք հագնվեմ, կոմպն անջատեմ ու դուրս գամ:
-Սպասում ե~մ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել