Երբ խոսքը գնում է հավերժ սիրո մասին, մենք անմիջապես սկսում ենք հիշել մեր տատիկների պատմած հեքիաթները, որտեղ ամեն ինչ վերջանում է երջանիկ ավարտով, երբ արքայազն ու արքայադուստրը միասին ապրում են երջանիկ հուր-հավիտյան:

Ժամանակակից աշխարհում, որտեղ հարաբերությունները խառնվել են, որտեղ մենք փորձում ենք վիրտուալ աշխարհում իրական սեր գտնել՝ ապրելով իրական հարաբերություննե, խոսել իրական սիրո մասին շատ դժվար է:

Պատճառներ, ըստ որոնց՝ դժվար է գտնել իրական սեր

Պատճառ առաջին․ չկա համբերություն

Մեր նախնիներն ասում էին, որ մեծագույն հաղթանակները գալիս են դանդաղ, իսկ իրական սերը՝ լուռ: Բայց ժամանակակից աշխարհը արագության, բազմախնդրության, շտապողականոթյան և շարժման աշխարհ է: Այդ պատճառով մենք ցանկանում ենք հասնել հաջողության որքան հնարավոր է շուտ, մեկ տարում դառնալ միլիոնատեր, արագ ամուսնանալ, հետո բաժանվել և անմիջապես երեխա ունենալ: Մենք ցանկանում ենք, որպեսզի պիցցան առաքեն 15 րոպեում, իսկ հերթեր էլ ընդհանրապես չլինեն: Մենք ցանկանում ենք քաղել լուրջ հարաբերություններ՝ չսպասելով իսկական սիրո ծիլերի աճին: Հենց այդ անհամբերատարությունն է ստիպում մարդկանց մտածել, որ սիրահարվածությունը հենց իրական սերն է:

Իսկ իրական սերը փորձարկվում է ժամանակով: Այդ պատճառով, եթե դուք ցանկանում եք ապրել այդ զգացմունքը, մի շտապեք եզրակացություններ անել: Համբերությունը սիրո որակներից է:

Պատճառ երկրորդ․ մարդիկ շատ հեշտ են հանձնվում

Եվս մեկ մեծ պրոբլեմն այն է, որ մենք կարող ենք շատ հեշտությամբ հանձնվել: Համբերությունը, հավատը ինքդ քո հանդեպ և չհանձնվելու ունակությունը կօգնեն ձեզ անցնել սիրո նույնիսկ ամենասարսափելի երթուղին:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել