Աշխարհի տարբեր երկրներում մարդիկ տարբեր կերպ են հագնվում․ նորաձևությունը կարող է տարբերվել անգամ նույն երկրի տարբեր քաղաքներում կամ գյուղերում։ Օրինակ՝ լոնդոնցիները հայտնի են սթրիթ սթայլի կողմնակից լինելով, մինչդեռ նյույորքցիների դեպքում դժվար է ասել՝ որ ոճն է գերակշռում։

Հագուստի առցանց խանութ Zalando-ն վերջերս հրապարակել է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքների ցանկը։ Այն կազմելիս հաշվի են առնվել տվյալ քաղաքում նորաձևության դպրոցների քանակը, նորաձևության վերաբերյալ միջոցառումներն ու դրանք լուսաբանող լրագրողների ակտիվությունը և այլն։

Ցանկում ներառված են 80 քաղաքներ, որոնց թվում, ցավոք, չկա Երևանը։ Մեր հարևան երկրներից միայն Թուրքիան է, որ իր «ներկայացուցիչն» ունի ցանկում․ Ստամբուլն, ըստ Zalando-ի, համարվում է 80-րդ ամենաէլեգանտ և ոճային քաղաքը։

Ահա ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաէլեգանտ և ամենաոճային 10 քաղաքները։

10․ Հռոմ, Իտալիա

10. Rome, Italy

9․ Միլան, Իտալիա

9. Milan, Italy

8․ Բորդո, Ֆրանսիա

8. Bordeaux, France

7․ Նյու Յորք, ԱՄՆ

7. New York, New York, USA

6․ Բարսելոնա, Իսպանիա

6. Barcelona, Spain

5․ Ֆլորենցիա, Իտալիա

5. Florence, Italy

4․ Վենետիկ, Իտալիա

4. Venice, Italy

3․ Վիեննա, Ավստրիա

3.  Vienna, Austria

2․ Լոնդոն, Անգլիա

2. London, England

1․ Փարիզ, Ֆրանսիա

1. Paris, France

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել