Միացյալ Նահանգների Օրեգոն նահանգի բնակչուհի Էմբեր Ռաշդին միշտ է ավելորդ քաշի հետ խնդիրներ է ունեցել, սակայն 24 տարեկանում այդ խնդիրները կրիտիկական կետի հասան։ Նրան քաշը հասել էր 300 կգ-ի, ինչի պատճառով աղջիկն այլևս չէր կարողանում ինքն իր մասին հոգ տանել։
Նման գիրությունը վնասում էր աղջկա ոչ միայն հոգեբանությանը, այլև ֆիզիկական առողջությանը։ Չափից շատ ավելորդ քաշի հետևանքով տուժում էին նրա ներքին օրգանները, ինչպես նաև մաշկի առողջությունը։
Ընկերոջ՝ Ռոուդիի, օժանդակության շնորհիվ Էմբերը որոշեց դիմել վիրահատության և փոխել իր առօրյան։ Հաղթահարելով վիրահատության վախն ու նիհարելով մոտ 10 կգ՝ Էմբերը վիրահատվեց ու սկսեց նիհարել։
Բացի վիրահատությունից՝ աղջիկը նաև փոխեց իր կենսակերպը, սկսեց միայն առողջ սնունդ օգտագործել ու ռեգուլյար մարզվել։ Արդյունքում նա կարողացավ նիհարել մոտ 200 կգ-ով և այժմ կշռում է 100 կգ-ից փոքր ինչ ավել։ Նրա համառությունն ու կամքի ուժը կարող են օրինակ ծառայել ցանկացած մարդու համար։