Օլիգարխների մասին հարցը ցավեցնում է լեգենդար ծանրորդին /վիդեո/

ՀՀ նախագահի խորհրդական, ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը, ինչպես ինքը նշեց Henaran.am-ի հետ զրույցում, ի բնե անկեղծ մարդ է և չնայած հաճախ չի ցանկանում բացել փակագծերը, որովհետև բաց տեքստով հնչած իր տեսակետները բուռն քննարկումների տեղիք կտան, այնուամենայնիվ չի կարող չպատասխանել մեր հարցին:

Իսկ Henaran.am-ի հարցը հետևյալն էր` «Ինչ կարծիք ունի Յուրի Վարդանյանը քաղաքական դաշտում մասնավորապես Ազգային ժողովի մականունավոր օլիգարխների գործունեության մասին:

Հարցը բավականին ցավոտ թեմա է երկար տարիներ հայրենիքից դուրս ապրած Յուրի Վարդանյանի համար. «Չեմ կարող խորացված ասել, բայց մի նախադասությամբ էլ ասել հնարավոր չի: Մենք ունենք պատգամավորներ, որ որևիցե անգամ ամբիոն չեն բարձրացել, ծրագիր չեն առաջարկել: Խորհրդարանում աշխատանքային գործունեություն չծավալելով հանդերձ` նրանք ահավոր աշխատանք են անում խորհրդարանից դուրս և ոչ դրական առումով»: 

Յուրի Վարդանյանի կարծիքով` օլիգարխների հերոսությունների մասին հետո ամբողջ հանրապետությունն է խոսում, և դրանով արատավորվում է խորհրդարանի համբավը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել