Դեմքի մազերի հեռացման քսուք

Բաղադրիչներ․

10 գրամ կիտրոնի հյութ

1 բաժակ ջուր

30 գրամ ալյուր(նախընտրելի է ոլոռի ալյուրը)

Պատրաստման և օգտագործման եղանակը․

Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև ստանաք համասեռ զանգված։ Ստացվածը քսեք դեմքին, սպասեք 15 րոպե, որպեսզի այն չորանա, ապա սրբիչով մաքրեք՝ սեղմելով մազերի աճի ուղղությամբ։

Ծերացման դեմ պայքարող քսուք

Բաղադրիչներ․

3 ասպիրին

3 թեյի գդալ կիտրոնի հյութ

Պատրաստման և օգտագործման եղանակը․

Լուծեք ասպիրինի հաբերը կիտրոնի հյութի մեջ։ Լվացեք դեմքը և ստացված զանգվածը քսեք դեմքին։ 10 րոպե անց հոսող ջրով մաքրեք քսուքը դեմքից։

Մաշկի թարմությունը վերականգնող քսուք

Բաղադրիչներ․

5 ասպիրին

1 թեյի գդալ յոգուրտ կամ մածուն

Կես թեյի գդալ մեղր

Պատրաստման և օգտագործման եղանակը․

Փշրեք ասպիրինը և խառնեք մյուս բաղադրիչների հետ։ Առավել լավ արդյունքի համար անհրաժեշտ է կտորը թրջել գոլ ջրով և դնել դեմքի վրա։ Հետո պետք է դեմքը չորացնել և քսել քսուքը՝ այդպես թողնելով 30 րոպե։ Այնուհետև գոլ ջրով լվացեք դեմքը։

Թարմեցնող քսուք

Բաղադրիչներ․

3 ասպիրին

3 թեյի գդալ գոլ ջուր

Պատրաստման և օգտագործման եղանակը․

Լուծեք ասպիրինը գոլ ջրի մեջ՝ ստանալով սպիտակ մածուկ։ Քսեք այն դեմքին, սպասեք 10 րոպե և հոսող ջրով լվացվեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել