Փոքրիկ թեստ, որը կօգնի բացահայտել ձեր բնավորությանը բնորոշ առանձնահատկությունները:

Ընտրեք նկարում պատկերված զարդերից մեկը և կարդացեք արդյունքները.

1. Ականջօղեր

Այն ընտրողները առեղծվածային են, անկանխատեսելի և անկեղծ: Այս կանայք լսում են շրջապատի կարծիքը, բայց կարևոր որոշումների կայացման ժամանակ առաջնորդվում են բացառապես սեփական կարծիքով: Քայլում են սեփական ճանապարհով: Տղամարդիկ միշտ հետաքրքրում են այս կանանց, բայց եթե նրանք խիստ դաստիարակություն են ստացել, կարծես թաքնվում են և ցույց չեն տալիս սեփական գեղեցկության բոլոր կողմերը: Բայց հենց գալիս է ժամանակը, հիացնում են բոլորին: Հիմնականում ստեղծագործ մարդիկ են:

2. Թևնոց

Կրքոտ են, խելահեղ, չնայած առաջին հայացքից կարող են սառը մարդու տպավորություն թողնել: Հաճախ են թաքցնում զգացմունքները: Երիտասարդ տարիքում հաճախ են սիրահարվում և տուժում վստահության պատճառով: Հետագայում նրանց համար սիրահարվելը դժվար է լինում, հարկավոր է լինում արժանանալ նրանց սիրուն: Գնահատում են հավատարմությունն ու վստահելիությունը: Դավաճանությունը չեն ներում: Լավ ղեկավարներ են դառնում: Բայց ընտանեկան կյանքում միշտ զիջում են գերակայող ամուսնուն:

Շարունակությունն՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել