«ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի վերջին նիստի ժամանակ հաստատվել է ՎՊ 2018թ. գործունեության ծրագրի նախագիծը և ուղարկվել ԱԺ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ի թիվս այլ պետական մարմինների՝ ՎՊ-ն հաջորդ տարի նախատեսել է ստուգումներ անցկացնել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում:

 

Հետաքրքիրն այն է, որ 2016-2017 թթ. ընթացքում ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է ՎՊ ներկայիս նախագահ Լևոն Յոլյանը: Այս կապակցությամբ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՎՊ փոխնախագահ Արա Նռանյանին: Հարցին՝ պարոն Յոլյանը իր նախկին գործունեության հետ կապված, եթե խախտումներ գտնի, կարձանագրի՞, Նռանյանն ասել է. «Ցանկացած մարդ էլ տարբեր պետական մարմիններում աշխատանքներ իրականացնում է, Դուք, իհարկե, կարող եք այդ հարցը ուղղել պարոն Յոլյանին, բայց կարծում եմ՝ որևէ կաշկանդում այստեղ չպետք է լինի»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել