«ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանը սնանկանալուց, պատգամավորական մանդատին հրաժեշտ տալուց հետո տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնություն և փորձում էր իր կյանքի հետագա ընթացքը դասավորել այլ երկրում:
 
Սակայն մերթ ընդ մերթ կրկնվող «հայրենասիրական» նկրտումները նրան կրկին Հայաստան են բերել: Նա կրկին լծվել է իր հին աշխատանքին՝ Գեղարքունիքի մարզում զբաղված է խարդավանքներ հյուսելով:
 
«Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ այն մասին, որ նա շարունակում է տեղաբնակների և Ղարաբաղյան պատերազմի տարիներից Գեղարքունիքի մարզում բնակեցվածների միջև սեպ խրել: Նա այս անգամ ևս խառնվել է ՏԻՄ ընտրություններին: Մասնավորապես նա ակտիվ է Գեղամասարի միավորված համայնքի ընտրություններում և պաշտպանում է թեկնածու Հակոբ Ավետյանի շահերը, սակայն իրականում ինտրիգներ հրահրելով՝ արհեստական միտինգներ է կազմակերպում:
 
Հիշեցնենք, որ նա տարիներ առաջ ևս նման մի փորձ արեց, որպեսզի մի քանի գյուղերում իր իշխանությունը հաստատի, գյուղապետերի միջոցով հետագայում պատգամավորական մանդատ ստանա: Սակայն նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի գործուն ջանքերով նա պարզապես վռնդվեց մարզից: Այժմ կարծես թե էստաֆետը պետք է հանձնվի ներկայիս մարզպետ Կարեն Բոթոյանին, որպեսզի բնակիչները խաղաղ ապրեն»,-գրում է թերթը։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել