Էթիկետը սահմանված կանոններ են, որոնք որոշում են, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի անել այս կամ այն իրավիճակում: Այլ կերպ ասած՝ դա սոցիալական նորմերի ընդունումն է: Ժամանակակից աշխարհում դրանցից շատերը համարվում են հնացած, սակայն վարվեցողության կանոններին հետևելը միշտ լավ տպավորություն է թողնում, իսկ դրանց իմացությունն օգտակար կլինի հանդիսավոր միջոցառման մասնակցելիս:

Երբեք չես իմանա, իսկ միգուցե վաղն Անգլիայի թագուհին Ձեզ հրավիրի ընթրիքի:

Ահա ժամանակի կողմից փորձված էթիկետի մի քանի կանոններ, որոնք կօգնեն սոցիալական փոխազդեցությունը դարձնել ավելի ներդաշնակ:

1. Եթե Ձեզ հրավիրում են միջոցառման, համոզվեք, պարտադի՞ր է արդյոք ձեր ներկայությունը:

2. Եթե դուք ընդունել եք հրավերքը՝ եղեք ճշտապահ, պետք չէ ասել հայտնի «հնարավոր է մի փոքր ուշանամ» արտահայտությունը: Ժամանեք ճիշտ ժամանակին:

3. Հյուր կամ երեկույթի գալով, միշտ ձեզ հետ նվեր ունեցեք: Լավագույն լուծումներ են՝ գինի և աղանդեր:  Եթե տանը փոքրիկ երեխաներ կան՝ նրանց համար նույնպես որևէ բան վերցրեք ձեզ հետ:

4. Մուտքի ժամանակ ողջունելու ֆորմատը՝ համբույր, գրկախառնություն, ձեռքսեղմում և այլ հարգանքի նշաններ, որոշում են տարիքով ավելի մեծ հյուրերը:

5. Սեղանի շուրջ գործում են սովորական օրենքները: Կերեք նույն տեմպով, ինչ ուրիշները:

6. Խոսակցությունների ընթացքում ավելի լավ է խուսափել որոշակի անհարմար թեմաներից: Մի բարձրացրեք ձայնը, որպեսզի  զրույցն ավելի հարմարավետ լինի բոլոր ներկաների համար:

7. Ուտելու ժամանակ՝ անձեռոցիկը տեղադրեք ծնկներին, իսկ ուտելուց հետո՝ ափսեի ձախ կողմում: Իր հերթին գդալ, պատառաքաղ, դանակը դնում են ափսեի մեջ, այլ ոչ թե ափսեի կողքը՝ սեղանին:

8. Բջջային հեռախոսները՝ դանակ-պատառաքաղ չէ, սեղանը դրանց տեղը չէ: Ընթրիքի ժամանակ ավելի լավ է ընդհանրապես չօգտագործել հեռախոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել