Մոսկվայում գործ է հարուցվել ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին հետապնդելու համար: Այս մասին հայտնում է Mash հեռագրային ալիքը:

Նշվում է, որ գործի հարուցման համար հիմք է հանդիսացել այն, որ Ջիգարխանյանի թատրոնում գտնվող աշխատասենյակում թաքնված տեսախցիկ է տեղադրված եղել: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ այն կարող էր տեղադրված լինել Ջիգարխանյանի կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանը ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել, իսկ ավելի վաղ կնոջը մեղադրել էր իր ունեցվածքը յուրացնելու համար իրեն սպանելու մտադրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել