Նյու Յորքի կենտրոնում` Ներքին Մանհեթենում, 29-ամյա Սեյֆուլլո Սաիպով անունով տղամարդը բեռնատարով դուրս է եկել հեծանվուղի, վրաերթի ենթարկել մի խումբ հեծանվորդների, իսկ վերջում բախվել դպրոցական ավտոբուսին ու կանգ առել: Այնուհետև նա դուրս է եկել մեքենայից և կեղծ ատրճականերով սպառնացել անցորդներին: Ոստիկանները նրան վիրավորել են ոտքից ու ձերբակալել: 

Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն հայտնել է, որ միջադեպի արդյունքում զոհվել է 8, վիրավորվել՝ 11 մարդ, որից 5-ը՝ դպրոցական ավտոբուսի հետ բախման արդյունքում:

Նահանգապետ Էնդրյու Կուոմոն էլ իր հերթին հայտարարել է, որ ահաբեկիչը գործել է միայնակ, և որ նա արդեն ձերբակալված է ու հանրության համար վտանգ չի ներկայացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել