Լոնդոնի Մանչեսթեր կայարանից Քինգս Քրոս կայարան գնալու ճանապարհին երիտասարդ Ջոան Ռոուլինգի գլխում իրենց վերջնական ձևավորումը ստացան Հարի Փոթերի, Ռոն Ուիզլիի և Հերմիոնա Գրենջերի կերպարները։ Հաջորդ 6 տարիների ընթացքում նա ստեղծեց կախարդանքներով լի մի աշխարհ՝ անվանելով այն «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը»։ Սա 7 մասից բաղկացած գրքերից միայն առաջինն էր:

Image result for j k rowling

Այդ ժամանակվանից սկսած՝ Ռոուլինգը դարձավ Միացյալ Թագավորության՝ ամենաշատ գրքեր վաճառած կինը, ինչպես նաև ողջ աշխարհում ամենահարուստ կանանցից մեկը։

Ջոան Ռոուլինգը ծնվել է Անգլիայի հարավում՝ Անգլիայի և Ուելսի սահմանին։ Մի անգամ նա ասել է «Միշտ իմացել եմ, որ գրող եմ դառնալու։ Երբ փոքր ժամանակ իմացա, թե ովքեր են գրողները, հասկացա, որ ինքս էլ եմ ուզում գրող լինել։ Գրող լինելու համար ունեմ կատարյալ բնավորությունսիրում եմ սենյակում միայնակ նստել և տարբեր բաներ հորինել»։ Ռոուլինգն իր առաջին գիրքը գրել է 6 տարեկանում։ Նրա մայրը շատ գովեց իրեն, իսկ նա միանգամից ասաց «Դե, ուրեմն՝ արի հրապարակենք այն»։

JK RowlingՌոուլինգի մանկության տունը

Սակայն Ռոուլինգի դեռահասության տարիներն այնքան էլ երջանիկ չեն անցել։ Նա սոցիալապես անապահով ընտանիքում էր ապրում, իսկ մայրն արդեն 10 տարի է, ինչ սկոլիոզ հիվանդությամբ էր տառապում։ 1991 թվականին՝ Սուրբ ծննդյան նախօրեին, մահացավ Ռոուլինգի մայրը։ Այդ ժամանակ երիտասարդ գրողը 25 տարեկան էր։ Նա բազմիցս նշել է, որ դա իր կյանքի ամենավատ ժամանակաշրջանն էր։ Մոր մահվան պահին նա արդեն սկսել էր գրել Հարրի Փոթերի մասին գիրքը, և հենց մոր կորստի պատճառով էլ գրքում Հարին կորցրել էր իր ծնողներին։ «Իմ գրքերը հիմնականում մահվան մասին են»,- 2006 թվականին տրված հարցազրույցում նշել է Ջոանը։

Related image

Մոր մահից հետո Ռոուլինգը տեղափոխվեց Պորտուգալիա, ուր նոր կյանք սկսեցանգլերենի ուսուցիչ էր աշխատում։ Այնտեղ նա հանդիպեց մի տղամարդու, ում հետ որոշեց ամուսնանալ, սակայն կարճ ժամանակ անց բաժանվեց։ 1993 թվականին ծնվեց նրա դուստրը՝ Ջեսիկան։ Մի քանի անհաջող ամուսնություններից հետո նա իր դստեր հետ գնաց Էդինբուրգ, Շոտլանդիա։ Նա չուներ ո՛չ փող, ո՛չ աշխատանք։ Հուսահատ վիճակում նա շարունակում էր գրել Հարրի Փոթերի մասին գրքերը։ Վերջապես նա որոշեց տպագրել դրանք։

The ElephՍրճանարը, որտեղ հաճախ ստեղծագործում էր Ռոուլինգը

Բազմաթիվ հրատարակչատների կողմից մերժում ստանալուց հետո Լոնդոնում տեղակայված Bloomsbury հրատարակչատունը վերջապես համաձայնեց հրատարակել «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը։ Հրատարակմանից դեռ 3 օր չանցած՝ Ռոուլինգին ԱՄՆ-ից 100,000 դոլար առաջարկեցին, որպեսզի թույլ տա, որ իր գիրքն ԱՄՆ-ում էլ տպագրեն։ Այդ պահից սկսած Ռոուլինգը սկսեց մեծ հաջողություններ գրանցել։

Related image

Հարի Փոթերի մասին գրված յոթ գրքերը միասին վաճառվել են ավելի քան 450 միլիոն օրինակով, ինչպես նաև դրանք արժանացել են բազմաթիվ մրցանակների և վերածվել կինոնկարների։ 2011 թվականին Forbes-ի հրապարակած տվյալներով՝ Ջոան Ռոուլինգի ունեցվածքը գնահատվեց 1 միլիարդ դոլար։ Սակայն դա երկար չտևեց, քանի որ Ռոուլինգն իր ունեցվածքի մեծ մասն օգտագործեց բարեգործական նպատակներով, ինչը զգալիորեն կրճատեց նրա կարողության չափը։

Այնուամենայնիվ, մինչ այսօր Ջոան Ռոուլինգը համարվում է ամենաազդեցիկ և իր կենդանության օրոք ամենահայտնի գրողներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել