Խոյ
Եթե ժամանակ չկորցնես, կարող ես լուծում տալ շատ կարևոր հարցերին: Վատ չեն անցնի գործնական հանդիպումները: Կկարողանաս նոր ծանոթություններ ձեռք բերել՝ թողնելով լավ տպավորություն: Իսկ մտերիմներդ պատրաստ եմ ամեն ինչ անել տրամադրությունդ բարձր պահելու համար:

Ցուլ
Բարենպաստ օր է, որը թույլ կտա հաջողությունների հասնել մասնագիտական հարցերում: Կկարողանաս լուծում տալ քո առջև դրված խնդիրներին, հիանալի օր է նոր գործարքներ կնքելու համար: Երեկոն խորհուրդ է տրվում անցկացնել տանը:

Երկվորյակ
Իրադարձություններով լեցուն օր է սպասվում: Չի բացառվում ստիպված լինես զբաղվել ոչ այնքան հաճելի գործերով: Միգուցե չնախատեսված ծախսեր անես, արդյունքում ֆինանսական դժվարություններ կունենաս:

Խեցգետին
Մի շտապիր, այսօր պետք է զգույշ գործես: Խորհուրդ չի տրվում նոր գործ սկսել, պետք է հույսդ դնես քո ուժերի վրա, դժվար թե համախոհներդ, մտերիմներդ կարողանան քեզ օգնել: Հիանալի օր է շփման համար. մարդկանց կհասկանաս կես խոսքից:

Առյուծ
Հիանալի օր է հանդիպումների, գործնական համաձայնությունների համար: Դու ոչ միայն արագ լեզու ես գտնում ղեկավարության հետ, այլև զարմացնում ես նրանց քո գաղափարներով: Ամեն ինչ հարթ կլինի նաև անձնական տեսանկյունից:

Կույս
Այնքան էլ բարենպաստ օր չէ մասնագիտական տեսանկյունից, հնարավոր է տհաճ խոսակցություններ ունենաս: Ազատ ժամանակդ կարող ես անցկացնել կինոթատրոն, համերգ գնալով կամ հետաքրքիր մարդկանց հետ շփվելով:

Կշեռք
Նպատակասլացությունն ու վճռականությունը թույլ կտան հասնել լուրջ հաջողությունների. դժվարությունները քեզ չեն խանգարի, իսկ անհաջողությունները՝ չեն հուսահատեցնի: Միգուցե լինեն հետաքրքիր ռոմանտիկ հանդիպումներ:

Կարիճ
Դու հաճախ այնպես չես վարվում, ինչպես սպասում են մտերիմներդ, դա նույնիսկ կարող է մոլորության մեջ գցել հակառակորդներիդ: Հնարավոր է մասնագիտական հաջողություններ գրանցվեն: Հիանալի կանցնեն ճանապարհորդությունները:

Աղեղնավոր
Միգուցե չկարողանաս հասնել քո առջև դրված նպատակներին, սակայն ցանկալի է պահպանես հանգստություն: Խուսափիր չնախատեսված ծախսերից: Խորհուրդ չի տրվում այսօր իմիջային փոփոխություններ անել :Լավ օր է մտերիմներին օգնելու համար:

Այծեղջուր
Այսօր կկարողանաս ցույց տալ քո իրական հնարավորությունները: Չի բացառվում հաջողություններ ունենաս գործնական ասպարեզում: Միգուցե դրամական մուտքեր լինեն, իսկ մտերիմների հետ շփումն էլ ավելի կբարձրացնի տրամադրությունդ:

Ջրհոս
Վատ օր չէ, սակայն օրվա սկզբում խորհուրդ չի տրվում կարևոր հանդիպումներ նշանակել: Այդ ժամանակ կարող ես լուծում տալ անձնական խնդիրներին: Երեկոյան գործնական ակտիվությունդ կվերականգնվի, միգուցե հասնես մասնագիտական հաջողության:

Ձկներ
Օրվա սկզբում կհասնես հաջողություների, քեզ ավելի հանգիստ կզգաս: Չի բացառվում գործնական հարաբերությունները վերածվեն անձնականի:Երեկոյան խորհուրդ է տրվում ավելի թեթև և հաճելի աշխատանքով զբաղվել՝ ուժերդ վերականգնելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել