Էնպիսի առոգանությամբ, կիսաձեռառնական ու հռետորական ոճով են հարց հնչեցնում` ո՞րն է հայկական ավանդական ընտանիքը, յանի նման բան իրականում չկա կամ դա միջնադարյան բարքերի ժամանակակից մարմնավորումն է, որից պետք է օր առաջ հրաժարվել։
Հարգելիներս, հայկական ավանդական ընտանիքն էն է, որտեղ հայրն ու մայրը զավակների վարքագծի համար պատասխանատվության զգացում ունեն։ Ասենք` ծնողները 16 տարեկան որդուն կարող են արգելել ծխել կամ ստիպել դաս սովորել։ Կարող են ստիպել զավակներին հարգել մեծերին, կարող են իրենց 20 տարեկան աղջկան արգելել, ասենք, ակումբ գնալ կամ տատու անել։ Ի վերջո, հայկական ավանդական ընտանիքն էն է, որ 7 դար Իրանում ապրող ընտանիքն իր զավակին կարող է արգելել պարսիկի հետ ամուսնանալ ու էդպես շարունակ...
Եվ եթե ինչ-որ մեկին շատ է դուր գալիս հոլանդական կամ ղրղզական ընտանիքի մոդելը, հարգելիներս, դուք ազատ եք. կա՛մ էդպես ապրեք, կա՛մ էլ գնացեք, էդ երկրներում ապրեք։ Բայց չհամարձակվեք մեզ` ձեր որակավորմամբ գեղցի-սարեցիներիս, կյանքի դասեր տալ, առավել ևս` արժեքներ պարտադրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել