«Երբ երեխան պլանշետով խաղում է, «երևակայական վախ» է զգում, որին նրա օրգանիզմն արձագանքում է, ինչպես իրականի: Մասնավորապես՝ առաջանում է պայքարի կամ փախուստի արձագանք»,- գրում է The Deccan Chronicle-ը: Երեխան պատրաստ է փախչել, բայց նստած է մնում, էներգիա չի ծախսում: Դա կարող է բացասական հետևանքներ ունենալ:

Կլինիկական հոգեբան Շոնա Գուդոլի խոսքով՝ երեխաները դառնում են դյուրագրգիռ, դժվար են հանգստանում: Ըստ փորձագետների՝ հավասարակշիռ զարգացման համար երեխաներին անհրաժեշտ է փոխգործակցություն այլ մարդկանց հետ: Այդ փոխգործակցությունը պլանշետով փոխարինելը կարող է խնդիրներ առաջացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել