Էլեկտրամագնիսական ալիքը, որն առաջանում է միջուկային պայթյունից, կարող է հանգեցնել ԱՄՆ բնակչության 90 տոկոսի ոչնչացման: Այս մասին գրում է Business Insider պորտալը՝ վկայակոչելով Կոնգրեսի համար զեկույցը:

«Փխենյանը կարող է կիրառել իր հրթիռ-կրիչները՝ միջուկային զենքը դուրս բերելով հարավային բևեռի վրայով և պայթեցնելով ԱՄՆ-ի վրա: Դա կհանգեցնի բարձրհաճախականությամբ էլեկտրամագնիսական ալիքի: Դրա հետևանքով էլեկտրաէներգետիկ համակարգը անորոշ ժամանակով կանջատվի, ինչը մեկ տարվա ընթացքում կհանգեցնի ԱՄՆ բնակչության 90 տոկոսի մահվան»,- ասվում է փաստաթղթում:

Սակայն պորտալի տվյալներով՝ գործնականում դա անհնար է: Ուժեղ ալիք ստեղծելու համար քիչ է միայն մեկ միջուկային պայթյունը: Ուստի Հյուսիսային Կորեան հազիվ թե գնա նման ռիսկի և ավելի շուտ՝ կհարվածի ամերիկյան քաղաքներից մեկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել