«Այս օրերին ամենաքննարկվող թեմանե­րից մեկը դարձել է պարտադիր ժամկե­տային զինծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակումներ ենթադ­րող օրենսդրական նախագիծը: Ավելին՝ խորհրդարանում իշխանական և ընդդի­մադիր խմբակցությունների ներկայացու­ցիչները միմյանց «երեսով էին տալիս» բա­նակում չծառայելու հանգամանքը: Ով ահա, այս ամենի համատեքստում հե­տաքրքրական մեկ  փաստ ևս. «Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տարկետման իրավունքից օգտվել ու ժամ­կետային զինծառայություն չեն անցել նաև ՍԴ անդամ Կիմ Բալայանի երկու որդիները, որոնք այսօր աշխատում են պետա­կան համակարգում, իսկ մեկն էլ ծառայել է կիսատ: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ԵՊՀ-ն ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա և բանակ չի գնացել: Գաբրիել Բալայանը, որ աշխատել է նաև ՊԵԿ-ում, հետո Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտորն էր, կրկին չի ծառայել՝ սովո­րելով Վաշինգտոնում: Իսկ նրանց երրորդ եղբայրը՝ Դավիթ Բալայանն էլ նշել է, թե 2 տարվա փոխարեն ծառայել է մեկ տարի՝ 1993-94թթ. ՀՀ սահմանապահ զորքերում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել