«Ժողովուրդ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Միայն նախորդ խորհրդարանի գործունեության վերջին ամիսներին, ԱԺ-ի հեռախոսային խոսակցությունների համար ծախսվել է ավելի քան 47.3 մլն դրամ կամ մոտ 100 հազար դոլար: Այդ գումարի զգալի մասը կազմում է ԱԺ պատգամավորների՝ ծառայողական բջջային հեռախոսակապի վարձավճարը: Քանի որ նրանք իրավունք ունեն օգտվելու նաև ռոումինգ ծառայությունից, արտերկրում գտնվելու օրերին օրենսդիրների մի մասն անխնա խոսել է հեռախոսով:

Իսկ հսկայական գումարները վճարվել է պետական բյուջեից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Թովմասյանը մշտապես աչք է փակել կատարվածի վրա, և ամեն ինչ բացահայտվել է ԱԺ ղեկավարության փոփոխությունից հետո: Համաձայնեք՝ թվերն իսկապես ապշեցնող են, և հիմա որոշում է կայացվել խիստ լիմիտներ սահմանել»:

Թերթը երեկ հարցում է ուղարկել ԱԺ՝ փորձելով պարզել, թե այս ընթացքում ո՞վ է օգտվել ծառայողական բջջային հեռախոսակապից, և որքա՞ն գումար է վճարվել բյուջեից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել