Armtimes.com-ը գրում է.

ԱԺ կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչու՞ է ՌԴ վարչապետը երեկ Երեւանում հայտարարել, թե գազի գինը չի թանկանալու մինչեւ 2019 թվականը, երբ 2013 թվականին ռուսական կողմին տրամադրելով հայկական կողմի 20 տոկոս բաժնեմասը, որոշվել էր 30 տարի գնի հետ կապված փոփոխություն չանել:

«Հարցս պատրաստել էի վարչապետին տալու համար, բայց չգիտեի, թե նա Սահմանադրության խախտմամբ չի ներկայանալու: Այդ իսկ պատճառով հարցս կտամ փոխվարչապետին, ով ներկայացել է: 2013 թվականին ՀՀ ԱԺ-ն հաստատեց հայ-ռուսական այն խայտառակ գազային համաձայնագիրը, որով մենք մեր վերջին 20 տոկոս բաժնեմասը տվեցինք նրանց եւ պարտավորվեցինք, որ մինչեւ 2043 թվականը չենք ընդունելու որեւէ օրենք, որը կանդրադառնա «Հայռուսգազարտ»-ի սահմանած 20 տոկոս շահույթահարկի դրույքաչափին: Երբ համաձայնագիրը ստորագրվեց բոլորն այս ամբիոնից ասացին, որ հիմա ինչ ունենք տալիս ենք ռուսական կողմին, իսկ ռուսական կողմը չի թանկացնելու գազը: Երեկ ՌԴ-ի վարչապետը Երեւանում հայտարարում է, թե գազը չի թանկանալու մյուս տարվանից: Այն դեպքում, երբ նախապես պայմանավորվածություն կար: Հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել: Այսինքն՝ գաղտնի բանակցություններ են գնացել գազի գնի հետ կապված, որից անտեղյակ ենք»,- ասաց Մարուքյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել