«26-ամյա ամերիկուհի Բարնաբի Ռոյսը որպես մոդել է աշխատել և ապրել է աղջկա հետ Վիսկոնսին նահանգի Քենոշի քաղաքում, երբ նրա եղբայրն ինքնասպան է եղել: Ընտանեկան ողբերգությունն աղջկան ստիպել է այլ կերպ նայել կյանքին: Նա երկար ժամանակ հասկացել է, որ ոչ իր մարմնում է ապրում, հարազատի մահը նրան դրդել է վճռական քայլի. 2015 թ. Բարնաբին դարձել է տղամարդ-տրանսգենդեր»,- հայտնում է Daily Mail-ը:

«Նախքան ես սկսեցի սովորել ավագ դպրոցում, ինձ միշտ ծաղրել են, քանի որ ես առանձնակի կանացի աղջիկ չէի: Այդ ժամանակ ես խոստովանեցի, որ լեսբուհի եմ: Ես միշտ գիտեի, որ իմ սեքսուալության հետ ինչ-որ բան այն չէ»,- նշում է Ռոյսը:

Իր մարմնում առաջին փոփոխությունները Բարնաբին արել է 24 տարեկանում՝ կտրելով երկար մազերը, հետո սկսելով հորմոնալ թերապիա: Հիմա նա ապրում է իր ընկերուհու հետ Իլինոյս նահանգի Գրեյսլեյքում, իր խոսքով՝ ինքը լիակատար երջանիկ է:

Բարնաբիի ընտանիքն ընդունել է նրա որոշումը:

Картинки по запросу

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել