Armtimes.com-ը գրում է.

Դերասան Արմեն Ջիգարխանյանն ու նրա 38-ամյա կինը` դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան, վերջնականապես բաժանվում են: Դերասանն արդեն դատարան է ներկայացրել ամուսնալուծության դիմումն ու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, հայտնում է RIA-ն` հղում անելով հաշտարար դատարանների տեղեկատվական համակարգին:

«Նա խնդրել է նիստը դռնփակ անցկացնել։ Ունեցվածքի կիսման հարցը կքննարկվի առանձին»,- հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:

Վիտալինայի ներկայացուցիչն էլ ասել է, որ ամուսնալուծության պարագայում Ջիգարխանյանը անաշխատունակ կհամարվի ու բազմաթիվ խնդիրների առաջ կկանգնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել