
Այսօր զինկոմիսարիատ էին կանչել: Ներկայացա: Հայտնեցին, որ մայիսին հավաքներ են, և ես պետք է մասնակցեմ որպես անեսթեզիոլոգ:
Ես հայտնեցի,ար 3,5 տարի է՝ հիվանդ չեմ բուժել, նարկոզ չեմ տվել (ի դեպ, նոր մասնագիտության մասին փաստաթղթերը վաղուց ներկայացրել էի): Արդյո՞ք դա վտանգավոր չէ, մե՞ղք չեն այն զինծառայողները, որոնց ես ստիպված եմ լինելու բուժ. օգություն ցույց տալ (օրենքով` անգամ ներկայում աշխատող բժիշկը պարտավոր է 5 տարին մեկ վերապատրաստում անցնել, իսկ ես արդեն 9 տարի է, չեմ անցել):
Երրորդ բաժնի պետը պատասխանեց, որ ինքը իրավասու չէ այդ հարցին պատասխանել և առաջարկեց գնալ զինկոմի տեղակալի մոտ:
Հիմա լսենք նրա և իմ երկխոսությունը.
Ես - Պրն. փոխգնդապետ, ես քաղաքացիական բժշկությունում հիմա իրավունք չունեմ հիվանդին բուժ. օգնություն ցույց տալ, քանի որ վերապատրաստում չունեմ արդեն 9 տարի և արդեն 3,5 տարի չեմ աշխատում: Արդյոք ճի՞շտ է ինձ որպես բժիշկ հաշվառած պահելը:
Նա - Դե դա կարևոր չէ, սա ընդամենը զորավարժություններ են (ենթադրություն` փաստորեն զորավարժությունները ֆիկտիվ են, և զինկոմիսարիատը ընդամենը կատարողական ցույց տալու համար է աշխատում):
Ես - Իսկ դուք կցանկանայի՞ք, որ ես Ձեզ կամ Ձեր հարազատին անզգայացնեի:
Նա - Պատերազմի ժամանակ ո՞վ է նայում, համ էլ պատերազմի ժամանակ կուղարկենք մի քանի ամսով վերապատրաստման:
Ես - Դրա համար ես հիմա եմ զգուշացնում, որ Դուք ճիշտ պլանավորեք:
Շարունակությունը անիմաստ խոսակցություն, որը ես ստրպված եղա դադարեցնել՝ կրկին նշելով, որ ես իմ պարտքն եմ համարում զգուշացնել:
Ի դեպ, դա Նոր նորքի զինկոմիսարիատն եր:
Հիմա դատեք ինքներդ, թե ինչ է կատարվում: