Operativ.am-ը գրում է․

«Samsung» ընկերության իրավաբանները հերթական անգամ հասան փոխհատուցման գումարի հարցը վերանայելուն, որը հարավկորեական արտադրող ընկերությունը պետք է վճարի «Apple»-ին սմարթֆոնների դիզայնի մի քանի պատենտ խախտելու համար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «CNet»-ին:

Պատենտային վեճը տեխնոլոգիական գիգանտների միջև ընթանում է դեռևս 2011 թվականից:

2012 թվականին ԱՄՆ-ի դաշնային վերաքննիչ դատարանը կարգադրել է «Samsung»-ից 930 միլիոն դոլար վերցնել, սակայն հետագայում ընկերության իրավաբաննները կարողացել են այդ թիվն իջեցնել մինչև 399 միլիոնը:

Երկար քննարկումներից հետո այդ գինը պետք է կրկին վերանայվի: Մոտակա նիստը նշանակվել է հոկտեմբերի 25-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել