Armtimes.com-ը գրում է.

Մեր տնտեսության վիճակը նկարագրող պաշտոնական վիճակագրությունը արդեն երկու ամիս անընդմեջ տխուր թվեր է հրապարակում:

Երեկ հրապարակվեց այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրված օպերատիվ տվյալները: Ըստ այդմ, սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) անցած տարվա նույն ամսվա համեմատ աճել է ընդամենը 2.5 տոկոսով: Օգոստոսին էլ այդ ցուցանիշը 2.4 տոկոս էր:

Սա ուշագրավ է նրանով, որ օրինակ տարվա առաջին 7 ամիսներին ՏԱՑ-ի աճը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.2 տոկոս: Այլ կերպ ասած, արդեն երկրորդ ամիսը շարունակ ՏԱՑ-ի աճի տեմպը 2.5 անգամ նվազել է տարվա առաջին 7 ամիսների համեմատ: 

Ինչ եղավ մեր տնտեսության հետ, այնքան էլ հասկանալի չէ: Ու ընդհանրապես, Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք մեր տնտեսական ցուցանիշները, մասնավորապես ՏԱՑ-ը տարօրինակ վայրիվերումներ է ունենում: Օրինակ, առաջին գծապատկերում ներկայացված է անցած տարվա առաջին 9 ամիսների ՏԱՑ-ի փոփոխությունը: Ինչպես տեսնում ենք, կորը հարթ է եւ շատ հանդարտ գնում է անկման: Իսկ ահա այս տարվա առաջին 9 ամիսներին ՏԱՑ-ի փոփոխությունը այնպիսի զիգզագներ ունի, որ մարդու գլուխ է պտտվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել