Armtimes.com-ը գրում է.

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 19-ից 21-ը Մինսկում էր գտնվում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Հոկտեմբերի 20-ին հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ բելառուսական կողմի համանախագահ, Բելառուսի անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի գլխավորությամբ կայացել է հանձնաժողովի 13-րդ նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նախորդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցությանն առնչվողհարցեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել