ԱՄՆ զինված ուժերի В-52 ռազմավարական միջուկային ռմբակոծիչները բերվել են 24-ժամյա մարտական պատրաստվածության վիճակի: Այս մասին հայտնում է Defense One պորտալը՝ հղում անելով գեներալ Դևիդ Գոլդֆայնին:

Այդպիսի միջոցառում իրականացվել է 1991 թվականից ի վեր առաջին անգամ: Պենտագոնը պաշտոնապես չի հաստատել ռազմավարական օդուժը լիակատար մարտական պատրաստվածության վիճակի բերելը:

Գոլդֆայնը հայտարարել է. «Դա ևս մեկ քայլ է, որը երաշխավորում է մեր պատրաստությունը: Ես դա դիտարկում եմ ոչ որպես կոնկրետ իրադարձության ծրագրում և պատրաստում, այլ ավելի շուտ որպես գլոբալ իրավիճակի իրողությունների ճանաչում, որում մենք հայտնվել ենք, և առաջ շարժվելու հնարավորության ապահովման անհրաժեշտություն»:

Գոլդֆայնի խոսքով՝ «աշխարհում, որտեղ բացահայտորեն սկսել ե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել