Panorama.am-ը գրում է.

BBC լրատվական գործակալության ռուսական ծառայությունը լայնածավալ հոդված է տպագրել Ադրբեջանում տեղի ունեցող արտագաղթի ահռելի տեմպերի մասին ու հիմնական  պատճառ նշել է կաշառակերությունը, գործազրկությունը։

Հոդվածում նշվում է, որ ներկայումս ավելի քան 1 միլիոն 147 հազար ադրբեջանցի  ապրում Ադրբեջանի սահմաններից դուրս  և միայն 760 հազար ապրում է  Ռուսաստանում։

Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը դրական միգրացիայի մասին է վկայում, սակայն փորձագետներն այս թվերին թերահավատորեն են վերաբերվում և զգուշացնում  են որակյալ մասնագետների կորստի մասին։
Ըստ տնտեսագետ Տորգուլ Մաշալի՝ վիճակագրական տվյալները իրականության  հետ ոչ մի կապ չունեն։

Ադրբեջանը լքելու հիմնական պատճառներից նշվում է հեռանկարի  բացակայությունը, ինչպես նաև կոռուպցիան։
BBC-ի հետ զրույցում  դասախոս Լյուդմիլան, ով հիմա ապրում է Վարշավայում նշում է, որ Ադրբեջանում ամեն ինչ նորմալ էր ընթանում, սակայն պետության շուրջ պտտվող «բարգավաճման» փուչիկը վաղ թե ուշ պայթելու է ու ամեն ինչ վատ է ընթանալու ու դրա պատճառը կոռուպցիան է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել