Բիոնիկական մեխանիզմների բնագավառում կատարված հեղափոխությունը խոստանում է նոր Touch Bionics տեխնոլոգիա: Այդ ընկերության ինժեներները արհեստական ձեռք են ստեղծել, որը հնարավոր է ղեկավարել  iPhone-ի համար նախատեսված հատուկ հավելվածի միջոցով:

Նոր բիոնիկական i-Limb Ultra Revolution ձեռքը գրեթե չի տարբերվում իսկականից: Ալյումինե մատները կարող են շարժվել առանձին-առանձին, իսկ դաստակը ծալվում է կամ բացվում: Այս պահին սա ամենամանրակրկիտ պրոթեզն է, որ երբևէ ստեղծվել է: Բացի այդ՝ դա առաջին արհեստական ձեռքն է, որը հնարավոր է ղեկավարել սմարթֆոնի միջոցով, նշում են ստեղծողները:

Ստեղծողները ձեռքի աշխատանքի 24 ալգորիթմ են առաջարկում: Պրոթեզը ծրագրավորելը հնարավոր է դարձել հավելվածի նշանի վրա մեկ սեղմումով: Նորարար պրոթեզի սեփականատերը կարող է շախմատ խաղալ, բանջարեղեն մաքրել և ձեռքով տարբեր տեսակի իրեր պահել: iPhone-ը արհեստական ձեռքին է միանում անլար Bluetooth ցանցի միջոցով:

Արտադրողները կարծում են, որ i-Limb Ultra Revolution-ը անհրաժեշտ կլինի նրանց, ովքեր նոր-նոր են սկսում օգտվել կենսաբանական պրոթեզից: Այդպես հնարավոր է ավելի հեշտորեն գործարկել մեխանիզմը, որն էլ կօգնի արագ կերպով հարմարվել օգտագործմանը: Դրա հետ մեկտեղ, պրոթեզը կարելի է նաև կառավարել սովորական եղանակով, այսինքն՝ ազդանշանների միջոցով, որոնք ուղարկվում են ձեռքի մկանների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել