Armsport.am-ը գրում է.

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Ալաշկերտին» խոշոր հաշվով հաղթելուց հետո «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը կարծիք է հայտնել խաղի մասին:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար, եթե ոչ փայլուն, ապա կարելի է ասել, որ այսօր գերազանց ֆուտբոլ խաղացին, եթե հաշվի ենք առնում, թե ում դեմ էինք խաղում՝ Հայաստանի կրկնակի չեմպիոնի։

Իմ կարծիքով` «Ալաշկերտը» Հայաստանի լավագույն թիմերից մեկն է, եթե ոչ լավագույնը, այդիսկ պատճառը մեր հաղթանակի արժեքը էլ ավելի մեծ էր։ Այս հաղթանակով մենք մնացինք չեմպիոնական պայքարում, հասկանալի էր, որ 8 միավորի տարբերությունը շատ մեծ էր և պարտության կամ ոչ-ոքիի դեպքում մեր խնդիրը շատ էր բարդանալու։

Այդ տեսանկյունից էլ շատ կարևոր էր մեզ համար այս հաղթանակը։ Կարծում եմ, որ մեզ մոտ ստացվեց այն, ինչ պլանավորել էինք, իմ կարծիքով մենք արժանի հաղթանակ ենք տարել չեմպիոնի նկատմամբ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել