Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը պարտավորված է եղել ստորագրել շփման գծում լարվածությունը թուլացնելու այդ փաստաթուղթը, սկզբում Վիենայում են պայմանավորվածություն ձեռք բերել, ապա Սանկտ Պետերբուրգում, հետո դա հաստատել են Ժնևում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: 

«Ինչո՞ւ էր պարտավորված ստորագրել, որովհետև այն առաջարկները, որոնք մշակվել էին Երևանում և որպես օրակարգ առաջարկվել էին բանակցությունների համար, խիստ տրամաբանական են: Եթե ուզում ենք խաղաղության հասնել՝ դա հնարավոր չէ անել, երբ սահմանում կրակում են, իսկ այլ տեղերում, այլ մայրաքաղաքներում նստել խոսում են խաղաղության մասին»,-պարզաբանել է քաղաքագետը:

Ըստ նրա՝ առնվազն անհրաժեշտ է, որ այդ լարվածությունը նվազեցվի, վերահսկելի դառնա և պաշտոնական Երևանի կողմից արված առաջարկներն էլ տեխնիկական են և խիստ տրամաբանական:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել