Աստղ լինելն իրենից ենթադրում է նաև ունենալ միլիոնավոր դոլարներ և, իհարկե, լինել հայտնի։ Բոլորը քեզ ճանաչում են, դու կարող ես գնել այն, ինչ ուզում ես․․․ Բայց այդ հարստությունն օդից չի ընկել․ շատ աստղեր ծնվել և մեծացել են աղքատ միջավայրում, ապա միայն սեփական ջանքերի շնորհիվ հարստացել։

Ահա 7 հայտնի աստղեր, ովքեր ծայրահեղ աղքատությունից հասել են անծայրածիր հարստության։

Նիքի Մինաժ, կարողությունը՝ $14 միլիոն

Image result for niki minaj

Նիքի Մինաժը 5 տարեկան էր, երբ ընտանիքով Իսպանիայից տեղափոխվեցին ԱՄՆ։ Նրանք ապրում էին Նյու Յորքի ծայրամասերից մեկում՝ Քուինսում, սոցիալապես անապահով ընտանիքի կարգավիճակով։ Մի անգամ Մինաժը պատմել է, որ քնելուց առաջ ամեն օր աղոթում էր, որպեսզի հարստանա և կարողանա խնամել իր մայրիկին։ Փաստորեն, նրա աղոթքները տեղ են հասել։

Սելին Դիոն, կարողությունը՝ $400 միլիոն

Image result for celine dion

Սելին Դիոնը ծնվել է ֆրանս-կանադական բազմանդամ ընտանիքում․ ուներ 13 քույր և եղբայր։ Դե, իհարկե, ծնողների համար չափազանց դժվար էր խնամել 14 երեխայի։ Բայց այժմ հազիվ թե Սելին Դիոնը ֆինանսական խնդիրներ ունենա․ չէ՞ որ նա հայտնի է, արժանացել է Գրեմմի մրցանակի և միլիոնավոր ձայնասկավառակներ է վաճառել։

Լեոնարդո ԴիԿապրիո, կարողությունը՝ $200 միլիոն

Image result for dicaprio

Լեոնարդո ԴիԿապրիոն միշտ չէ, որ հարուստ է եղել։ Մանուկ հասակում նա ապրում էր Հոլիվուդում, սակայն հանցագործների շրջապատում։ Բացի այդ՝ նրա ընտանիքը բազմիցս բախվել է անօթևան լինելու խնդրին։

Ջասթին Բիբեր, կարողությունը՝ $65 միլիոն

Image result for justin bieber

Ջասթին Բիբերը մի անգամ պատմել է, որ փոքր ժամանակ ապրում էին առնետներով լի տանը, իսկ ինքը քնում էր բազմոցին, հաճախ սոված վիճակում։ Բայց այսօր նա ոչ միայն հայտնի է, այլ նաև միլիոնատեր է։

Դեմի Մուր, կարողությունը՝ $150 միլիոն

Related image

Դեմի Մուրի մանկությունն իսկական մղձավանջ է եղել․ նրա մայրն ալկոհոլիկ էր, իսկ հայրը հաճախ բռնություն էր կիրառում տանը։ Մինչ 16 տարեկան դառնալը նա իր ծնողների հետ ապրում էր մի տնակում, սակայն հետո տեղափոխվեց Հոլիվուդ։ Հենց այդ ժամանակվանից էլ բախտը սկսեց ժպտալ նրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել