Operativ.am-ը գրում է․

Օդեսայի մարզի նախկին նահանգապետը հայտարարել է, որ Ուկրաինայում անընդհատ աղավաղում են իր անունը: Միխաիլի կամ  Միշայի փոխարեն նրան Միխեիլ եւ Միխո են անվանում: Այս մասին նա հայտարարել է «NewsOne»-ին տված հարցազրույցում:

«Ես ոչ թե Միխո եմ, այլ Միշա: Փոքրուց ինձ Միշա են ասել: Թե ինչու ես հանկարծ Միխո դարձա, չեմ հասկանում: Որովհետև ուզում են ծաղրանկարային վրացի սարքել, որ տարօրինակ հնչի», - ասել է Սաակաշվիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել