Արևելքում շատ մարդիկ կարծում են, որ չինական փիլիսոփայությունը հիմք է հանդիսանում ներդաշնակության և հավասարակշռվածության: Իրականում չինացի շատ իմաստուններ կյանքը «բարդ և կեղտոտ գործ» են համարում: Նրանք գտնում են, որ մեր ուղին բաղկացած է անվերջ թվով հանդիպումներից, զգացմունքներից և անօգուտ վերապրումներից:
Կոնֆուցիոսը միշտ չէ, որ խոսել է աշխարհի ընդհանուր պատկերի մասին: Իր «Լուն յույ» գրքում նա գրել է առօրյա կյանքի տարբեր նրբությունների մասին, ինչպես, օրինակ, ինչ դիրքում պահել ձեռքերը ճաշելու ընթացքում: Նա ավելի շատ ուշադրություն է դարձրել պրակտիկ իրերին և մանրամասնություններին՝ համարելով, որ կյանքի բարելավումը անհրաժեշտ է սկսել տակից, այլ ոչ թե վրայից:
Նա գիտեր, որ եթե մենք լավ սովորություններ ձեռք բերենք, ապա կյանքն առավել թեթև և անհոգ կանցնի:
Ամենակարևոր դասը, որը մենք պետք է քաղենք Կոնֆուցիոսի փիլիսոփայությունից, այն է, որ մեր պահվածքն է ձևավորում բնավորությունն ու խառնվածքը, այլ ոչ թե ընդհակառակը: Դուք կարող եք Ձեզ համարել չափից ավելի զգայուն և էմոցիոնալ անձնավորություն, սակայն եթե հանգիստ պահեք Ձեզ յուրաքանչյուր իրավիճակում, ապա, վերջիվերջո, կդառնաք ավելի հավասարակշռված:
Մեզանից յուրաքանչյուրը տարբեր կերպ է արձագանքում հանգամանքներին: Այդ եղանակները ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել՝ մեր՝ շրջակա միջավայրի հետ փոխազդեցության հետևանքով: Դրանք ձևավորվում են մեր առօրյայի և գործունեության ընթացքում: Մենք «հաստատուն» արարածներ չենք՝ հատկանիշների հատընտիր հավաքածուով, որոնք մեզ տրվել են ծնված օրվանից:
Վերջերս անցկացվել է չափազանց երկար ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, թե մարդիկ ինչքան կարող են փոխվել կյանքի ընթացքում: 1950 թ. հոգեբանները թվով ավելի քան հազար 14-ամյա դեռահասների բնավորության հատկանիշներ են դուրս բերել: 2013 թ. այդ հոգեբաններին հաջողվեց գտնել հազարից միայն երկու հարյուրին, որոնց 77-ամյակն արդեն լրացել էր: Մասնակիցների մեծամասնության մոտ անփոփոխ էին մնացել այդ հատկանիշներից միայն մեկ-երկուսը: Եթե մենք կյանքի ընթացքում այդքան ուժգին փոխվում ենք, ապա ինչո՞ւ չենք կարող հենց ինքներս աշխատել մեզ վրա և ավելի բարելավվել մեր ուժեղ կողմերը: Ըստ Կոնֆուցիոսի՝ հենց առօրյա գործերն են ստեղծում այն մարդուն, որը մենք դառնում ենք կյանքի ընթացքում:
Կոնֆուցիոսը գիտեր, որ մանր սովորությունները կարող են մեզ կա՛մ բարձունքների հասցնել, կա՛մ անդունդը նետել: