Ուղեղը մարզելու համար պետք է 10 նիշանոց թվեր մտովի գումարել կամ բազմապատկել. երբեմն պարզապես բավական է նայել որևէ նկարի և գտնել այդտեղ թաքնված գաղտնիքը։

BlogNews-ը խորհուրդ է տալիս փորձել լուծել այս հանելուկը, որը հիանալի մարզում կլինի ցանկացածի ուղեղի համար։

Լողափում զբոսնելիս ոստիկանը մի աղջկա լացի ձայն լսեց։ Մոտենալով վերջինիս՝ նա տեղեկացավ, որ աղջկա ապարանջանը գողացել են։

«Այսօր՝ արևային լոգանք ընդունելիս, հանեցի իմ ապարանջանն ու դրեցի գրքիս վրա։ Դրանից հետո պատահաբար քնեցի, իսկ երբ արթնացա, այն արդեն գողացել էին»,- ասաց աղջիկը։

Ոստիկանն ուսումնասիրեց տարածքը և պարզեց, որ այնտեղից ոչ ոք չի հեռացել։ Աղջկա մոտ էլ ոչ մի ոտնահետք չկար՝ բացի իր սեփական հետքերից։ Ուսումնասիրելով դեպքի վայրում ներկա մարդկանց՝ ոստիկանը միանգամից հասկացավ, թե ով կարող էր լինել գողը։

Ուսումնասիրեք լուսանկարը և գտեք գողին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել