Ամերիկյան Playboy ամսագրի շապիկին առաջին անգամ մոդել-տրանսգենդեր կհայտնվի: Այս մասին հաղորդվում է պարբերականի պաշտոնական կայքում:
24-ամյա Ինես Ռաուն հայտնի է նորաձև ամսագրերի, այդ թվում՝ Vogue-ի և Luvre-ի համար նկարահանումներով, նաև հայտնի դիջեյ Դևիդ Գետայի հետ ընկերությամբ: Նա Instagram-ում 239 000 հետևորդ ունի:
Աղջիկը սեռափոխության վիրահատություն է արել 15 տարեկանում, ինչից հետո Ֆրանսիայից ԱՄՆ է տեղափոխվել՝ կարիերա ստեղծելու համար:
Ինեսը Playboy-ին տված հարցազրույցում ասել է, որ իր կյանքում կարևոր դեր ունի պայքարը ԼԳԲՏ համայնքի և կանանց իրավունքների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել