Life.tert.am-ը գրում է.

Այն, ինչի կողքով մենք անտարբեր ենք անցնում, սթենդափերների աչքից չի վրիպում։ Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում այսօր մեկնարկում է Stand-up նախագծի նոր եթերաշրջանը, որը համալրվել է նոր դեմքերով։

Tert.am Life–ը զրուցել է Արտուշ Գևորգյանի հետ, որը հանդիսանում է «Ֆուլ հաուս» սիթքոմի և մի շարք այլ հումորային նախագծերի սցենարիստներից մեկը։ Արտուշն առաջին անգամ է ներկայացնելու իր հումորը հեռուստադիտողներին։ Նա խոստովանեց, որ սկզբնական փուլում որոշ մտավախություններ ուներ, այդ իսկ պատճառով խնդրել է պրոդյուսերիներին, որ իր առաջին ելույթը լինի փորձնական։

«Օր ու գիշեր քրտնաջան աշխատանքի արդյունքում դահլիճում տեսանք դրական արձագանք և հասկացանք, որ կարելի է շարունակել։ Մենք` ստեղծագործական  խմբով, գնահատական տվեցինք փորձնական ելույթիս, «Ֆուլ հաուսի» պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ դիտեցինք և եկանք այն եզրակացության, որ ամեն ինչ շատ լավ է։ Նույն կարծիքն ունեն նաև պրոդյուսեր Սարգիս Մնոյանը և «Արմենիա TV»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը: Գուցե, կարող է լինել ավելին, սակայն  մինիմում սպասելիքները։ Իհարկե, դա գալիս էր նաև դահլիճի արձագանքներից»,– ասաց նա։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել