Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ առաջին տիկնոջ հետ Սպիտակ տան դիմաց հանդիպել է լրագրողների հետ:

Սակայն հանրության ուշադրությունը գրավել է ոչ թե զրույցի թեման, այլ Թրամփից քիչ հետ կանգնած Մելանյան. Twitter-ի օգտատերերը պնդում են, որ հանդիպմանը Մելանյայի նմանակն է ներկա եղել, նրա քիթը վերադիր է եղել: Այս մասին գրում է Daily mail-ը:

Կասկած է առաջացրել Մելանյայի պահվածքը. նա մեծ, մուգ ակնոցով կանգնած է եղել ամուսնու կողքին՝ լուռ, միայն երբեմն գլուխն է շարժել: Թրամփի կնոջ տարօրինակ պահվածքին առաջինն ուշադրություն է դարձրել դերասանուհի Անդրեա Վագներ-Բարթոնը. «Կարելի՞ է, խնդրում եմ, իսկական Մելանյան: Ինձ թվո՞ւմ է, թե՞ խոսակցության ընթացքում Մելանյայի նմանակն էր կանգնած»,- գրել է Անդրեան Facebook-ում:

Նրա հրապարակումը մոտ 100 000 անգամ տարածվել է:

Դերասանուհու խոսքերից հետո Twitter-ում նույնիսկ նմանակի էջ է հայտնվել, որի առաջին հաղորդագրության մեջ ասվում է․ «Երևում է՝ ինձ բացահայտել են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել