Պարզվում է՝ ժամանակակից մարդը գնահատում է որակն ու հարմարավետությունը, հենց այդ պատճառով էլ ամենօրյա կերպարում շատերը ձգտում են երևալ հասարակ, բայց արժեքավոր հագուստով: Համաշխարհային նորաձևության տներն ամեն տարի ներկայացնում են սեզոնի թրենդային հագուստները, պայուսակները, կոշիկներն ու աքսեսուարները: Բավական է միայն հետևել միտումներին ու նույնիսկ նվազագույն բյուջեով դուք շքեղ տեսք կունենաք: Նախքան երևանցիների գեղեցիկ ու ոճային լուքերին անցնելը BlogNews.am-ը նախ ներկայացնում է այս սեզոնի 3 հիմնական թրենդները.

2017-2018 աշուն-ձմեռ սեզոնի գլխավոր թրենդը մորթին է: Դիզայներները խորհուրդ են տալիս կրել մորթյա օձիքներով, գրպաններով իրեր: Ավելի ցուրտ եղանակի համար նրանք առաջարկում են մորթյա շարֆեր, մուշտակներ, բաճկոններ:

Եթե դուք վանդակավոր իր եք գնել, ապա կարող եք համոզված լինել, որ այն արդիական կլինի դեռ երկար ժամանակ: Որքան էլ տարօրինակ է, վանդակը կրկին ամենատարածված նախշապատկերն է: Վանդակավոր իրերը չհնացող դասական են:

Արյուն, սեր ու ցանկություն․ ահա այն գլխավոր ասոցիացիաները, որ առաջանում են կարմիր գույնը տեսնելիս: Կարմիր գույնի իրերն այս աշնան թոփն են: Այս գույնը սեզոնի առաջատարն է՝ ամենահյութալի, վառ և ուշադրություն գրավողը:

Փողոցային նորաձևություն կամ պարզապես street style։ Տեսնեք, թե ինչպես են հագնվում երիտասարդները Երևանում։

pjimage (54)Կոստյում՝ Top Men - 40.000 դրամ (զեղչված)
Տաբատ՝ LC waikiki - 12.000 դրամ
Կոշիկ՝ 20.000 դրամ
Գոտի՝ 5.000 դրամ

pjimage (50)

Ժակետ՝ նվեր
Տաբատ՝ Barilon - 90 եվրո
Կոշիկ՝ Santoni - 400 եվրո
Պայուսակ՝ Luiza Spagnoli - 500 եվրո
Ժամացույց՝ Rebekah - 200 եվրո

pjimage (53)

Ակնոց՝ Dolce & Gabbana - նվեր
Կաշվե բաճկոն՝ Pull & Bear - 37.000 դրամ
Տաբատ՝ նվեր

pjimage (51)

Ժակետ՝ 18.000  դրամ
Պայուսակ՝ 9.500 դրամ
Կոշիկ՝ Baldi - 7000 դրամ

pjimage (48)

Ջինսե բաճկոն՝ Bershka - 15.000 դրամ
Տաբատ՝ Pull & Bear - 20.000 դրամ
Կոշիկ՝ LC waikiki - 15.000 դրամ

pjimage (49)Ջինսե բաճկոն՝ 24.000 դրամ
Կոշիկ՝ նվեր
Պայուսակ՝ Gucci - նվեր

pjimage (56)

Պիջակ՝ 24.000 դրամ
Տաբատ՝ 17.000 դրամ
Պայուսակ՝ նվեր
Ակնոց՝ 3.500 դրամ

pjimage (55)

Բաճկոն՝ Zara - 30.000 դրամ
Բլուզ՝ New Yorker - 13.000 դրամ
Տաբատ՝ Bershka - 15.000 դրամ
Կոշիկ՝ Zara - 21.000 դրամ
Պայուսակ՝ Omblan
Ակնոց՝ նվեր

Նորաձև լինելն ապրելակերպ է ու բնավորության գիծ։ Հետևեք մեզ, քանի որ BlogNews.am-ի տեսախցիկը շարունակելու է շրջել Երևանի փողոցներում ու գուցե հաջորդ անգամ հենց ձեզ ֆիքսի:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել