Կենդանակերպի հոկտեմբերյան նշաններն են Կշեռքը և Կարիճը: Հոկտեմբեր ամսին ծնված բոլոր մարդիկ հայտնի են նրանով, որ  օժտված են արդար դատելու ուժով: Նրանք հետաքրքրասեր են և խելացի: Նրանք խարիզմատիկ են: Նրանք կարող են շատ արագ հմայել ձեզ:

Նրանք ռոմանտիկ բնավորությամբ ստիպում են բոլորին խելագարվել: Նրանք նաև հակված են իրենց խնդիրներն ինքնուրույն լուծելու: Այս մարդիկ  բաժանվում են 4 խմբի:

  1. Հոկտեմբերի 1-8

Այս խմբի մարդիկ շատ մտախոհ են: Նրանք արտիստիկ են, սիրում են արվեստը ամբողջ սրտով: Նրանք բավականաչափ շփվող են, որը նրանց ավելի գրավիչ է դարձնում:

Եվս մեկ առանձնահատկություն, որը նրանց բոլորի համար դարձնում է ֆավորիտ. ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին խոսելու, սեփական մտքերն արտահայտելու կարողություն: Նրանք փորձում են ամեն ինչում տեսնել լավը:

  1. Հոկտեմբերի 9-15

Այս մարդիկ ֆիզիկապես ուժեղ են: Մենք մտածում ենք, որ այն մարդիկ, ովքեր ֆիզիկապես ուժեղ են թվում, նաև ուժեղ անհատականություններ են, սակայն լրիվ հակառակն է:

Նրանք զրուցասեր են, սիրում են խոսել տարբեր թեմաների շուրջ, տարբեր մադկանց հետ: Նրանք կենսուրախ են, հետաքրքրված են այն ամենով, ինչ կատարվում է իրենց շուրջը:

Խելամիտ լինելով հանդերձ՝ նրանք հաճախ են անհանգստանում և բարկանում: Միաժամանակ հիանալի կերպով նրանք հոգեպես աջակցում են շրջապատին:

  1. Հոկտեմբերի 16-22

Դուք չափազանց դրական եք. Այն ձեր զարդն է: Դուք իսկապես շատ բարի եք և բարյացակամ: Դուք իդեալական զուգընկեր եք ձեր ընկերոջ համար: Դուք գերազանց կերպով լուծում եք ձեր խնդիրները, որոնց հետ բախվում եք: Դուք իսկական լիդեր եք:

Ձեր նախնիները մշտապես եղել են ձեզ համար լավ օրինակ, և դուք երազում եք շարունակել նրանց ճանապարհը: Դուք ունեք յուրահատուկ ընկերներ, որոնք մշտապես կլինեն ձեր կողքին: Դուք գիտեք՝ ում վստահել:

  1. Հոկտեմբերի 23 -31

Դուք հավասարակաշռված եք: Դուք շատ եք սիրում ՈՒՏԵԼ: Դուք չափազանց էմոցիոնալ եք և մտահոգ բոլորի համար: Ձեզ դուր են գալիս երեկույթները և դուք չեք կարող անցկացնել մի շաբաթ առանց աղմկոտ երեկույթների:

Ձեր կապը շատ ուժեղ է ձեր ընկերների հետ և դրա շնորհիվ ձեր ընկերությունը երկար կհարատևի: Հիմնականում դուք հետևում եք ձեր սրտի ձայնին: Ձեր պատասխանատվության զգացումով հիանում են բոլորը: Դուք սիրում եք կատակել ձեր մտերիմների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել