Հատված Ռուբեն Դարբինյանի 1920թ. լույս տեսած «Ռուսական վտանգը» աշխատությունից...

...Թշնամանքը դեպի կուլտուրական աշխարհն ու արժեքները, ատելությունը դեպի քաղաքակիրթ մարդկությունը չափազանց ուժեղ է ռուս ժողովրդի մեջ և, անկասկած, ունի մոնղոլական ծագում, և այդ պատճառով նա այնքան հեշտությամբ և ոգևորությամբ յուրացնում է արևմտյան կուլտուրային հակառակ գաղափարներն ու նշանաբանները: Այդ գաղափարներն ու նշանաբանները խոսում են ռուս ժողովրդի սրտի, հոգու խորքերից: Այս տեսակետով ռուս ժողովուրդը կարող է համեմատվել միայն իր արյունակից թուրք-թաթարական ցեղի հետ: Եվ իզուր չէ, որ ասում են՝ քերիր ռուսի կեղևը, և դուրս կգա թաթարը: Եվ, իրավ, Արևմուտքը, Եվրոպան, ռուսական ոգու կեղևն են միայն կազմում, իսկ նրա էությունը արևելյան է, ասիական, մոնղոլական:
Արևմուտքը և Արևելքը, Եվրոպան ու Ասիան, սլավոնն ու մոնղոլը ռուսական ոգու մեջ դարերի ընթացքում չեն կարողացել հաշտվել, ձուլվել և մի ներդաշնակ ու օրգանական միություն կազմել: Նրանք միշտ մնացել են անհաշտ, հակամարտ և մի ջլատիչ, տանջալից երկություն են առաջ բերել, մի մեծ, անանցելի վիհ են բացել ռուս մարդու հոգու մեջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել