Այսօր բոլոր աշակերտներն ու ուսանողները չափազանց հետաքրքրված են, թե ինչ պայմաններում և ինչպես են սովորում իրենց հասակակիցները աշխարհի տարբեր երկրներում: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր կրթության մասին և ոչ միայն, որոնք ընթերցելիս նոր ու հետաքրքիր գիտելիքներ ստանալը երաշխավորվում է:
1. Շատերը մտածում են, որ բարձրագույն ուսումնական այնպիսի հաստատությունները, ինչպիսիք են Քեմբրիջը կամ Սորբոնը, ամենահինն են աշխարհում: Սակայն դա ամենևին էլ այդպես չէ: Հնագույն համալսարանի տիտղոսը կրում է Կարաունի մահմեդական համալսարանը, որը հիմնվել է 859 թվականին մարոկկոյան Ֆես քաղաքում:
2. Ի՞նչ եք կարծում՝ որտեղի՞ց և ո՞ր դպրոցում են սովորում ամենամեծ թվով աշակերտները: Հավանաբար դա տրամաբանական է. 2003 թվականին Հնդկաստանի Լուկանա քաղաքի Մոնտեսոորիի դպրոցում հաշվվել է 27 911 երեխա:
3. Գիտությունների դոկտորի պատվավոր կոչում ստանալը հեշտ բան չէ, հատկապես 90 տարեկան հասակում: Սակայն դա հաջողվել է Էլիզաբեթ Էյչելբաումին (Մեծ Բրիտանիա): Նրան է պատկանում ամենածեր բժշկի «կոչումը»:
4. Եղել են դեպքեր, երբ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել են մարդիկ, որոնց 80 տարին արդեն իսկ լրացած է եղել: Կան նաև այնպիսինները, որոնք շատ երկար տարիներ են անցկացրել համալսարաններում. 52 տարի սովորել, պատկերացնո՞ւմ եք: Օրինակ՝ անգլիացի Ռոբերտ Կրոնին ընդունվել է Փինսթոնյան համալսարան առանց մտածելու, որ կդառնա նույն համալսարանի տարիքով ամենամեծ շրջանավարտը:
5. Իսկ ինչ վերաբերում է շրջանավարտների հավաքներին… Դրանցից ամենախոշորը գրանցվել է Գերմանիայում դպրոցներից մեկի 100-ամյակի խնջույքին, որին ներկա էին 2521 շրջանավարտ:
6. Նորից Անգլիան և նորից ամենաթանկ ուսուցումը: Այվոլ Սփենսերի անվան երիտասարդ օրիորդների և ջենթլմենների միջազգային դպրոցում ամսական ուսուցման վճարը կազմում է 77 500 ֆունտ ստերլինգ և ավելի: Կուրսերին մասնակցողները բնակվում են լավագույն հյուրանոցներում, մշակութային զանազան վայրեր են այցելում, ստանում են քաղաքավարության դասեր:
7. Ամենաերկար դասաժամը տևել է 2003 թվականի ապրիլի 15-ից մինչև 17-ը Լեյդլիի պետական ավագ դպրոցում (Քվինսլենդ, Ավտրալիա): Պրոֆեսոր Մարի Բարոուզը դասախոսություն էր կարդում բնագիտություն առարկայից 26 աշակերտների համար 54 ժամ շարունակ: