Armtimes.com-ը գրում է.

Երեւանի համար 46 մանկապարտեզի՝ աշխատանքից ազատված տնօրենի գործովդատական գործընթացը դանդաղորեն շարունակվում է: Առաջիկա նիստը նշանակված է հոկտեմբերի 25-ին:

Հայցապահանջն, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, մասնավորապես վերաբերում է Գայանե Աղաբեկյանին պաշտոնում վերականգնելուն:

Նրա փաստաբան Յուրի Շիրինյանից տեղեկացանք, որ նշանակված հերթական նիստը հետաձգվել է՝ նոր՝ երկրորդ պատասխանող ներգրավելու նպատակով:

«Որպես պատասխանող եղել է վարչական շրջանը, հիմա ներգրավվում է նաեւ մանկապարտեզը՝ որպես առանձին սուբյեկտ»,- ասաց փաստաբանը:

Գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Հայցապահանջը վերաբերում է աշխատանքից ազատման կարգադրությունները անվավեր ճանաչելուն, աշխատանքում վերականգնելուն եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելուն:

Աջափնյակ վարչական շրջանում գտնվող համար 46 մանկապարտեզի տնօրեն Գայանե Աղաբեկյանն աշխատանքից ազատվել էր նախորդ տարի՝ կրթօջախի ջեռուցման հետ կապված խնդիրների պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել