Ահաբեկիչները պատրաստում են նոր հարձակման սցենար, որը մասշտաբով համեմատելի կլինի սեպտեմբերի 11-ի ողբերգության հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախարարի պաշտոնակատար Էլեյն Դյուկը։

«Ահաբեկչական կազմակերպությունները՝ ԴԱԻՇ-ը կամ մյուսները, ցանկանում են հզոր պայթյուն իրականացնել, որը նման կլինի սեպտեմբերի 11-ի հարձակմանը»,- Դյուկի խոսքերն է մեջբերում Daily Mail պարբերականը։

Դյուկը հստակեցրել է, որ հետախուզության տվյալները վկայում են ինքնաթիռ խոցելու ծայրահեղականների պլանների մասին։ Նրա խոսքով՝ այժմ ահաբեկչական կազմակերպությունների համար «անցումային շրջան է», նոր հարձակումն անհրաժեշտ է թվաքանակի պահպանման և դրամական միջոցների հոսքի ապահովման համար։

Հայտարարությունն արվել է Լոնդոնում՝ ԱՄՆ դեսպանատանը ելույթի ժամանակ։ Բացի այդ՝ նա նշել է, որ նոթբուքերը նույնպես կարող են օգտագործվել հարձակումների իրականացման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել