Բարև, իմ սիրելի նախանձիկներ ու պարապիկներ։ Գիտե՞ք, թե այսօր ում մսերն ենք ուտելու։ Այո՛, այո՛, դա մեր առանձնակի նամուսով պսակված-բաժանված-պսակված-բաժանված․․․ Մի խոսքով՝ հեռուստատեսային-ինստագրամյան հարսիկներից հերթականն է՝ Տաթևիկ Ադումյանը։ 



Մարդ բա՜ն չի հասկանում սրանցից։ Օրեր շարունակ Ինստագրամում ամենայն մանրամասնությամբ իրենց ամուսնական կյանքն են ցուցադրում, ինչպես մեկ անգամ ասել էի՝ քիչ է մնում՝ առաջին գիշերն էլ օնլայն հեռարձակմամբ տան, հետո մի երկու ամիս հետո բոլոր համատեղ նկարներն անհետանում են, հետո հայտնվում են ուրիշ տղամարդկանց գրկում, բայց համառորեն շարունակում են պնդել, որ ամուսնալուծված չեն ու իսկական կին են։ Հիմա էլ նույն փակ շրջանի մեջ է հայտնվել Տաթևիկ Ադումյանը։

Մարլեզոնյան բալետի առաջին ակտը սկիզբ առավ կրկին Ինստագրամում, երբ օգտատերերից մեկը մեկնաբանություններում բաց տեքստով ասել էր, որ Տաթևիկը վաղուց ամուսնալուծվել է․


Այստեղ հայտնվում է Տաթևիկը, ում մեջ կտրուկ գլուխ էր բարձրացրել օջախի իսկական հարսն ու առաքինության անսանձ փոթորիկը, և հայտարարում է, որ դա հերյուրանք է ու նա ամենևին էլ ամուսնալուծված չէ․․․

Որքան էլ ազատական հայացքների տեր լինեմ, բայց չեմ կարողանում լռեցնել միջիս չար, պարապ ու նախանձ մարդուկին, որ պարզապես աղաղակում է․

«Տաթևի՜կ ջան, աչոնի՜կ ջան, ախր հո մենք դմբո չե՞նք։ Եթե ինչ-որ մեկը դմբո է, ապա դա հաստատ դու ես, եթե կարծում ես, որ ամուսնալուծվելն այնքան ամոթ բան է, որ պետք է ամեն գնով հերքել այն։ Ինչո՞ւ։ Որովհետև, Տաթևի՜կ ջան, աչոնի՜կ ջան, Գուգլում անունդ որ search ես անում, բերած ամեն երկրորդ նկարում ոչ թե ամուսնուդ գրկին ես նստած, այլ Վաչե Ամարյանի։ Ինքն էլ քո ամուսինը չէ, էդ հաստատ։ Էլ չասեմ տարատեսակ հոդվածների ու տեսանյութերի հղումների մասին, որոնք ֆայմել ես գոնե հեռացնել, բայց, դե, ինտերնետն ամեն ինչ հիշում է։

Ու հիշե՛ք, սիրելի պարապիկներ ու նախանձիկներ, Տաթևիկի երկրպագուներին էլ չի խանգարի սա իմանալ․ իսկական օջախի հարսիկին օտար տղամարդն իր գիրկը չի նստեցնում, ջակուզիի մեջ չի գցում, «ախչի»-ով չի դիմում, իսկ նկարագրված յուրաքանչյուր դրվագ արվել է Վաչե Ամարյանի կողմից։ Իսկ եթե, այնուամենայնիվ, հարսիկ է ու անում է դա, ապա, մեղմ ասած, այդքան էլ օջախի չէ ու երևի թե ավելի լավ կլիներ՝ ամուսնալուծված լիներ, քան չլինելով նման բաներ իրեն թույլ տար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել